Հովհաննես Հովհաննիսյանի Տուն-թանգարան
Թանգարան
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1948 թ․
ք․ Վաղարշապատ Մովսես Խորենացու փող. 2/41 շենք
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը բացվել է Էջմիածինում 1948թ: Հավաքածուն բաղկացած է 600 ցուցանմուշից։ Դրանք բանաստեղծի կյանքի, ուսումնառության, գրական, քաղաքական, հասարակական և մանկավարժական գործունեությունը վավերացնող անձնական ու կենցաղային իրեր են, գրքեր, լուսանկարներ և փաստաթղթեր:
Հովհաննես Հովհաննիսյանը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է հայրական տանը, ինչը ցուցադրության հիմնական նմուշն է։ Տունը գրեթե նույնությամբ պահպանված է։ Հետագայում երեսպատվել է հայկական տուֆաշերտով: Այն 1.5 հարկանի համեստ շենք է՝ բաղկացած 4 սենյակից, միջանցքից, խոհանոցից և ընդարձակ պատշգամբից։
5.0
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:00 - 17:00
Կիրակի՝ 10:00 - 15:00
Կոնտակտներ
+374-231-5-33-74, +374 93 145677
hhovhannisyan@mail.ru
hovhannes-hovhannisyan.mus.am